Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 116 խորհրդատվություն, 42 ուղեգրում, 2 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

116 խորհրդատվություն, 42 ուղեգրում, 2 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

1708
Տարածել

2022 թվականի փետրվարի 4-10-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 116 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 57 մարդ` 29 ծառայող, 21 ընտանիքի անդամ, 7 կենսաթոշակառու։ 42-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 2 երթ:

Բժիշկ-փրկարարները մասնակցել են Արագածոտնի մարզում կազմակերպված ցուցադրական վարժանքին եւ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի «Տեղեկատվության համակարգման եւ կառավարման հարթակ» (INSARAG Coordination Management System` ICMS) թեմայով վերապատրաստմանը: