Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2428
Տարածել

Մայիսի 29-հունիսի 4 ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

Մայիսի 29-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 30-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 1-ին Իրանում՝ Ահար քաղաքից 30 կմ արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 2-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 26 կմ հարավ-արեւելք եւ 27 կմ հարավ-արեւելք, 3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Սալմաս  քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ եւՎրաստան-Հայաստան սահմանային գոտում Դմանիսի քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ, չորսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 30-ին 6,6 մագնիտուդով (65 կմ օջախի խորությամբ) Սալվադորի ափամերձ տարածքում` Սան Սալվադոր մայրաքաղաքից 39 կմ դեպի հարավ: Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել էր հնարավոր ցունամիի վտանգի մասին: Երկրաշարժի հետեւանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել` 1-ը: Լա-Լիպերտադ դեպարտամենտի Սյուդադ-Արսե քաղաքում վնասվել է երկու բնակելի շենք: Նույն օրը 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջի կղզիների տարածքում: Երրորդ երկրաշարժը գրանցվել է մայիսի 31-ին 6,1 մագնիտուդով Ֆիլիպիններում` Մինդանաո կղզու Մաթի քաղաքից 78 կմ դեպի հարավ: Հունիսի 4-ին Ճապոնիայի Իձու կղզու Սիձուոկա քաղաքից 660 կմ հարավ գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,3 մագնիտուդ։ Վերջին երեք երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով կան վիրավորներ: Այն տեղի է ունեցել հունիսի 1-ին Ալբանիայի տարածքում, Կորչա քաղաքից 10 կմ դեպի հարավ։ Երկրաշարժին հետեւել է ավելի քան 88 հետցնցում, որից ութը գերազանցել է 4.0 մագնիտուդը: Ստորգետնյա ցնցման հետեւանքով վիրավորվել է 5 մարդ: Վնասվել են հարյուրավոր տներ, որից մեծ մասը եղել են հին շինություններ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»