Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 119 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 119 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2650
Տարածել

2021 թվականի դեկտեմբերի 6-12-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 614 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ եւ 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 եւ վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություններ: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 10 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 8 կանչի։

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում: Աշխատանքներն այս ուղղությամբ արդյունք չեն տվել:

Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել: Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն