Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ Տավուշում

Վարժանքներ՝ Տավուշում

2360
Տարածել

Անցած շաբաթ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Լուսահովիտ համայնքում եւ Բերդ խոշորացված համայնքի Վարագավան բնակավայրում անցկացրել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Իրականացվել է բնակչության ազդարարում, պատսպարում, ապա ծավալվել են տարհանման մարմիններ։ Քաղաքացիները պատսպարվել են մասնավոր տների նկուղներում, դպրոցի անձնակազմը՝ շենքին հարակից նկուղային տարածքում։ Վարագավանում վարժանքին մասնակցել է նաեւ մանկապարտեզի անձնակազմը՝ պատսպարվելով շենքի նկուղում։

Վարչության ծառայողները երկու համայնքների դպրոցներում ու մանկապարտեզում դասախոսություն են կարդացել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները