Գլխավոր ՀՀ ՆԳՆ 148 խորհրդատվություն, 14 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

148 խորհրդատվություն, 14 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

3213
Տարածել

Հոկտեմբերի 8-14-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 148 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 36 մարդ` 21 ծառայող, 10 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 14-ն ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է մեկ ելք: