Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. ԱՌԿ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր

Նախագիծ. ԱՌԿ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր

3368
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը»:

Հայաստանի կառավարությունը ԱՌԿ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր ընդունել էր 2017 թվականի ապրիլին:

Ռազմավարության նոր տարբերակով առաջարկվում է վերանայել աղետների ռիսկի կառավարման գործընթացում ներգրավված դերակատարների եւ շահառուների շրջանակը, ռազմավարությունը համապատասխանեցվել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին:

Ըստ նախարարության, ԱՌԿ ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքներն են. աղետների կանխումն ու կանխարգելումը, աղետների ռիսկի նվազեցումը, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը եւ այլն: Վերջարդյունքը՝ Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին եւ առողջությանը, երկրի տնտեսությանը եւ համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձեւավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:

2022-2030 հատվածի համար առաջարկվում է 32 գործողություն. քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ապահովում, կենսաբանական վտանգներից պաշտպանվածության մակարդակի բարձրացում, «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցի» լրամշակում, աղետների պատճառած կորուստների ազգային շտեմարանի ստեղծում, ԱԻՆ փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի համալրում եւ հզորացում, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նոր մասնագիտությունների ներդնում, ԱՌԿ ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության խթանում եւ զարգացում, աղետներից ապահովագրման համակարգի ներդնում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ