Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 36 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

36 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3189
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հոկտեմբերի 4-11 ժամանակահատվածում ստացել է 36 զանգ, որից 9-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 11` հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ: Եղել են նաեւ այլ բնույթի զանգեր:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։