Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ Արմավիրի մարզի կազմակերպություններում

Վարժանքներ՝ Արմավիրի մարզի կազմակերպություններում

3148
Տարածել

Օգոստոսի 17-ին «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի ԳԳՄ Արմավիրի մասնաճյուղում անցկացվել է «Միջին ճնշման գազատարում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի ԳԳՄ Արմավիրի մասնաճյուղի ղեկավար կազմը, վթարավերականգնողական խումբը եւ Արմավիրի Արմավիրի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները: Մասնաճյուղի վթարավերականգնողական խումբը միջին ճնշման գազատարում իրականացրել է վթարավերականգնողական աշխատանքներ: Փրկարարները ցուցաբերել են մեթոդական օգնություն:

ՃԿԿ օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գառնիկ Մկրտչյանի խոսքով՝ վարչության տարեկան պլանում այս տարի ընդգրկվել է մարզի 5 կազմակերպություն: Օգոստոսի 4-ին «Սուր վարակիչ հիվանդությունների դեպքում անհետաձգելի միջոցառւմների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնում: Օգոստոսի 25-ին «ՀԷՑ» ընկերության Մուսալեռ մասնաճյուղի «Բաղրամյան» էլեկտրացանցում կկայանա «Էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում հետեւանքների վերացումը», իսկ սեպտեմբերի 10-ին Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում՝ «Հրդեհի դեպքում տարհանման իրականացումը գործարանում» թեմաներով հատուկ տակտիկական վարժանք:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը