Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 414 կանչի են արձագանքել

Փրկարարները 414 կանչի են արձագանքել

2889
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 414 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 55 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 209 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի — Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում, Արմավիրում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 3 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 8 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 8 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատության 2-րդ հարկում ծագած հրդեհի դեպքում», «Լոռու մարզի անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման կազմակերպում եւ իրականացում», «Առաջին օգնության եւ փրկարարական գործին առնչվող հմտություններ» եւ իրականացում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: