Գլխավոր Միջոցառումներ ԱԻ վարժանքներ եւ իրազեկման աշխատանքներ՝ մարզերում

ԱԻ վարժանքներ եւ իրազեկման աշխատանքներ՝ մարզերում

3181
Տարածել

Օրերս Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Գործարկվել են Բաղրամյան համայնքի էլեկտրաշչակները:

Համայնքի բնակչությունը եւ բուժամբուլատորիայի անձնակազմը պատսպարվել են մասնավոր տների նկուղներում, իսկ համայնքապետարանի, ոստիկանության, տարածքային զինվորական կոմիսարիատի եւ այլ կազմակերպությունների աշխատակազմը՝ համայնքապետարանի վարչական շենքի նկուղում։ Իրականացվել է նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ:

Ուսումնավարժության ընթացքում ՄՓՎ Ճգնաժամային կառավարման պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը եւ ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Ղուկասյանն ուսուցանվողներին ներկայացրել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը մասնակցություն է ցուցաբերել Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում անցկացված «Տարհանված բնակչության ընդունման եւ կենսապահովման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ու ստորաբաժանումների ծառայողները Ռյա-Թազա եւ Ծիլքար համայնքներում անցկացրել են «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք: Ծաղկահովիտ համայնքում շտաբային ուսումնավարժությունը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների վերաբերյալ էր:

Տավուշի մարզի Ենոքավան եւ Աչաջուր համայնքների անտառամերձ հատվածների հանգստյան գոտիներում իրականացվել է հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները