Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2279
Տարածել

Դեկտեմբերի 2-9 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ.

· Դեկտեմբերի 2-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 4-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

· Դեկտեմբերի 5-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Դեկտեմբերի 6-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Չիլիի Տարապակա տարածաշրջանի Իկիկե նավահանգստից 122 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»