Գլխավոր Նորություններ ԱԻՆ մարզիկների հաջողությունները

ԱԻՆ մարզիկների հաջողությունները

806
Տարածել

Օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում  Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվում էր «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցում էին լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 120 հոգի: Մարզիկները պայքարում էին շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բասկետբոլի թիմը գրավել է առաջին տեղը, ԱԻՆ Լոռու մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից Հարություն Մխիթարյանն առաջին է եղել բազկամարտի մինչև 70 կգ քաշային կարգում:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ նախագահի վկայագրերով, հուշամեդալներով և դրամական մրցանակներով: