Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

2296
Տարածել

2021 թվականի ապրիլի 22-28-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ.

  • Ապրիլի 23-ին Հայաստանում՝ Երեւան քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 24-ին Հայաստանում՝ Երեւան քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 25-ին Հայաստանում՝ Երեւան քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ

  • Ապրիլի 22-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Մակու քաղաքից 46 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ, եւ  Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 21 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 23-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 25-ին Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 45 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, եւ  Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 47 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ. Ապրիլի 24-ին եւ 25-ին 6,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ֆիջիի տարածքում: Ապրիլի 28-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկաստանի հյուսիս-արեւելքում, Ասսամ նահանգի Գուվահատի քաղաքից 96 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»