Գլխավոր ՀՀ ՆԳՆ 66 խորհրդատվություն, 31 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

66 խորհրդատվություն, 31 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2147
Տարածել

Ապրիլի 23-29-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 66 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 38 մարդ` 21 ծառայող, 11 ընտանիքի անդամ, 6 կենսաթոշակառու։ 31-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է մեկ կանչ:

Բժշկական ապահովման վարչության աշխատակիցները առաջին օգնության դասընթաց են անցկացրել «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում»  թեմայով վերապատրաստվող փրկարարների համար: