Գլխավոր Միջոցառումներ «Աղետիկը Ամանորին» անակնկալը երեխաներին

«Աղետիկը Ամանորին» անակնկալը երեխաներին

138
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնը դեկտեմբերի 29-ին, «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով «Աղետիկը Ամանորին» ուսուցողական-երաժշտական ներկայացմամբ շնորհավորել է պրոֆեսոր Ռուբեն Հովսեփի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող եւ Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաներին:

«Աղետիկը Ամանորին» բեմադրությունը ուշադրություն է հրավիրում Ամանորի «վազքին» բնորոշ ռիսկերին եւ հորդորում զգույշ լինել տոնածառը զարդարելիս, լույսերի հետ խաղալիս եւ սովորեցնում է Ամանորի հրդեհային անվտանգության կանոնները։

Առավել մանրամասն՝ այստեղ: