Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2254
Տարածել

Օգոստոսի 19-26-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ օգոստոսի 19-ին Արցախ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Մարտակերտ քաղաքից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ.

Օգոստոսի 19-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 48 կմ եւ 46 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 23-ին Թուրքիայում՝ Դողուբայազետ քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 24-ին Իրան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Փարսաբադ քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 24-ին Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 32 կմ արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Օգոստոսի 21-ին երկրաշարժ է տեղի ունեցել Բանդա ծովում` Ինդոնեզիայի Կատաբու քաղաքից 222 կմ դեպի հարավ-արեւելք, որն ունեցել է 6,9 մագնիտուդ: Օգոստոսի 24-ին եւ 25-ին 6,0 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Կոստա Ռիկայի Ջակո քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Պապուա Նոր Գվինեայի՝ Կոկոպո քաղաքից 132 կմ դեպի հարավ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»