Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2346
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ապրիլի 19-26-ը ժամանակահատվածում ստացել է 19 զանգ, որից 7-ը՝ հոգեբական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս յոթից երկուսը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. յոթը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երեքը՝ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ ինքնասպանության փորձի եւ ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։