Գլխավոր Միջոցառումներ Կարգի են բերվում համայնքային նկուղները

Կարգի են բերվում համայնքային նկուղները

2276
Տարածել

Անցած շաբաթ Շիրակի մարզում անցկացվել է «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են Շիրակի մարզպետը, մարզպետի տեղակալը, Առափիի համայնքապետը, Շիրակի մարզային փրկարարական վարչության ծառայողները, այլք:

Արմավիրի մարզի Գեղակերտի համայնքապետարանում Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն  անցկացրել է «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ներգրավված էին համայնքի ղեկավար կազմը, արտակարգ իրավիճակների հանձնաժողովը: Ուսումնավարժության ընթացքում ստուգվել են համայնքում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարհանման, պատսպարման հաշվարկները, համայնքի կազմավորումները եւ նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ:

«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն է անցկացվել նաեւ Արմավիրի մարզի Գայ համայնքում: Գործարկվել է համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել են սարքին վիճակում: Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների, բուժամբուլատորիայի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ:

Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները կարդացել են Արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության հիմնահարցերով  դասընթաց:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները