Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Ճգնաժամային կառավարում»

Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Ճգնաժամային կառավարում»

2281
Տարածել

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 26-30-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման դասընթաց «Ճգնաժամային կառավարում» թեմայով: Դասընթացի տեւողությունը 15 ժամ է, վարում են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի պետ Վիտալի Սիմոնովը, ավագ դասախոս Ալեքսեյ Սկրիննիկովը, մասնակցում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 10 փրկարար. փրկարարական ուժերի, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման, թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչություններից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

Դասընթացի թեմաներն են. «Ճգնաժամերի դասակարգումը եւ հնարավոր հետեւանքները», «Արտակարգ իրավիճակի առաջացման կամ սպառնալիքի ժամանակ բնակչության ազդարարումը», «Տուժած բնակչության նյութատեխնիկական ապահովումը», «Հնարավոր արտակարգ իրավիճակի հետեւանքների կանխատեսում», «Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման աշխատանքների ուժերի եւ միջոցների ղեկավարի գործունեությունը», «Արտակարգ իրավիճակներից պաշտպանության դիտարկման ցանց եւ լաբորատոր հսկողություն» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ