Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 27 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

27 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1381
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 4-ը ժամանակահատվածում ստացել է 27 զանգ, որից 11-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 4 զանգ՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, միջանձնային բնույթի խնդրի, երեխաների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։