Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2379
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մայիսի 3-10-ը ժամանակահատվածում ստացել է 19 զանգ, որից 6-ը՝ հոգեբական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 6-ից մեկը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. յոթը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երեքը՝ ինքնասպանության փորձի, երկուսը՝ միջանձնային խնդիրների, մեկը՝ ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։