Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ մաս 3

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ մաս 3

2439
Տարածել

Կուրսերի կազմակերպումը

  1. Կուրսերի ուսումնական գործընթացի եւ տնտեսական հարցերի կազմակերպումն իրականացնում է Հոգաբարձուների խորհուրդը:
  2. Հոգաբարձուների խորհուրդը կազմում է կուրսերի ֆինանսավորման, կուրսերի ղեկավարների վարձատրության հաշվարկները եւ ներկայացնում քաղաքային Դումա:
  3. Հոգաբարձուների 6-հոգանոց խորհրդի կազմը հաստատում է քաղաքային Դուման՝ համաձայն Սանկտ Պետերբուրգ քաղաքի հասարակական կառավարման կանոնակարգի: Հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ ձայնի իրավունք են ունենում միայն այն հաստատությունների ներկայացուցիչները, որոնք կուրսերին հատկացնում են տարեկան 100 ռուբլուց ոչ պակաս օժանդակություն։ Ուսումնական հարցերի շուրջ քննարկումներին հրավիրվում են Տեխնիկական խորհրդի անդամները, որոնք նույնպես ունեն ձայնի իրավունք։
  4. Հոգաբարձուների խորհրդի նախագահի պարտականություններից է նիստերի հրավիրումը։
  5. Հոգաբարձուների խորհուրդը
  • Մշակում եւ ներկայացնում է քաղաքային Դումա ուսումնական պլաններն ու ծրագրերը:
  • Նշանակում է պարապմունքների ժամերն ու ընդունելության ժամկետները:
  • Նշանակում է դասախոսներին, մշակում ցուցումներ նրանց համար:
  • Հետեւում է դասընթացների, մասնավորապես՝ գործնական պարապմունքների կազմակերպմանը:
  • Մշակում է մասնակիցների համար պարտադիր կանոններ:
  • Ընտրում է դասապրոցեսի համար անհրաժեշտ ուսումնական գրքեր, պարբերաբար համալրում գրադարանը եւ կուրսերի թանգարանի ցուցանմուշները:
  • Հանձնում է մասնակիցների վկայականները:
  • Կազմում եւ քաղաքային Դումա է ներկայացնում տարեկան հաշվետվություն դպրոցի գործունեության վերաբերյալ:
  1. Հոգաբարձուների խորհրդի ժողովները գումարվում են ըստ անհրաժեշտության կամ քաղաքային Դումայի առաջարկով՝ ամսական երկու անգամից ոչ պակաս։ Խնդիրները լուծվում են ձայների մեծամասնությամբ։ Հավասար ձայների դեպքում վճռորոշ է դառնում խորհրդի նախագահի ձայնը։ Նիստը թույլատրելի է, եթե ներկա առնվազն խորհրդի երեք անդամ։

Կուրսերի ղեկավարը, նրա օգնականներն ու դասախոսները

  1. Կուրսերի ոչ անմիջական ղեկավար է համարվում Հոգաբարձուների խորհրդի կողմից նշանակված անձը։
  2. Նրա օգնական է նշանակվում պրոֆեսիոնալ հրշեջ բրիգադի հրամանատարը։
  3. Ղեկավարի գլխավոր պարտականությունն է հետեւել ուսումնական հաստատությունում կարգուկանոնի եւ կանոնակարգի պահպանմանը, որը հաստատում է քաղաքային Դուման։ Ղեկավարը մասնակցում է Հոգաբարձուների եւ Տեխնիկական խորհուրդների նիստերին, մշակում է կուրսերի վերաբերյալ տարեկան հաշվետվություն։
  4. Դասախոսներին նշանակում է Հոգաբարձուների խորհուրդը։

Տեխնիկական խորհուրդը

  1. Կուրսերի տեխնիկական գծով հարցերի մշակման համար ձեւավորվում է Տեխնիկական խորհուրդ։
  2. Տեխնիկական խորհրդի անդամ են համարվում դասախոսները եւ Հոգաբարձուների կողմից հրավիրված անձինք։
  3. Տեխնիկական հարցերը մշակելիս Տեխնիկական խորհուրդն առաջնորդվում է քաղաքային իշխանության եւ Հոգաբարձուների խորհրդի առաջարկներով։ Նրա պարտականություններն են` մշակել հրշեջ տեխնիկային առնչվող հարցեր, ուսումնասիրել այս ոլորտի բազմակողմանի փորձն ու գրականությունը։
  4. Պարգեւավճարների չափը որոշում է Տեխնիկական խորհուրդը։

Մշակեց գործերի կառավարիչ Բաբինը, ստորագրեց բաժնի ղեկավար Օստոգրադսկին

Էրիվանի քաղաքային իշխանության պատասխան նամակը

17 հունվարի, 1907 թ

Քննարկելով Հրդեհային տեխնիկների կուրսերի՝ Բրենդմեյստերների դպրոցի օժանդակության հարցը եւ կարեւորելով նման հաստատության գործունեությունը՝ Էրիվանի քաղաքային իշխանությունը, այդուհանդերձ, բավարար ֆինանսական միջոցների չունենալու պատճառով չի կարող գումար հատկացնել դպրոցի բացման համար։

Ստորագրեց քաղաքային իշխանության ղեկավար ———

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում 20-րդ դարասկզբի հրշեջ մարտական հաշվարկն է:

Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը