Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

1785
Տարածել

2022 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հուլիսի 4-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 9 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի եւ Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաեւ Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Հուլիսի 2-ին Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք 5 բալ եւ 24 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։Հուլիսի 3-ին Վրաստանում` Լագոդեխի քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 2 երկրաշարժ: Հուլիսի 1-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Իրանի հարավում` Հորմոզգան նահանգի  Բենդեր-Լենգե քաղաքից համապատասխանաբար 55 կմ եւ 58 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 5 մարդ, 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»