Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2411
Տարածել

Հուլիսի 23-29-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

Հուլիսի 24-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 49 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Հուլիսի 27-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 28-ին Իրանում՝ Ահար քաղաքից 12 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ 

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հուլիսի 26-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների տարածքում: Հուլիսի 28-ին երկրաշարժ է գրանցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Սենդ Փոինթ քաղաքից 66 կմ դեպի հարավ-արեւմուտք, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»