Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ մաս 2

2542
Տարածել

Առաջին մասը՝ այստեղ 

Կրթական մասը

  • Դպրոցի ամբողջ կրթական ծրագիրը տեւում է երկու տարի։
  • Առարկաներն են «Հրդեհի մասին ուսուցում» («Ֆիզիկայի եւ քիմիայի հիմունքներ», «Հրդեհի տարածման տեսություն», «Ինքնաբռնկում», «Ջուրը՝ որպես հրդեհաշիջման միջոց», «Հրդեհաշիջման այլ միջոցներ», «Հրդեհաշիջման քիմիական միջոցներ»), «Հրդեհային եւ ապահովագրական գործ» («Պատմություն եւ վիճակագրություն», «Հրդեհային գործը Ռուսաստանում եւ արտերկրում», «Հրդեհների պատճառները», «Ապահովագրական գործի հիմունքները», «Ապահովագրական գործը՝ որպես հրդեհների ավելացման կամ նվազեցման գործոն», «Հրդեհային-ապահովագրական եւ շինարարական օրենսգիրք», «Հրշեջ խմբերի կազմն ու ֆինանսավորումը», «Հրշեջ մարտավարություն», «Հրշեջ մեխանիկա»), «Հրակայուն շինարարության հիմունքներ» («Տարբեր նյութերին հրակայունություն հաղորդելու քիմիական միջոցներ», «Ջրամատակարարում», «Ջեռուցում եւ լուսավորություն»), «Տեղեկություն էլեկտրատեխնիկայի մասին», «Մարդկանց եւ նրանց գույքի փրկումը պատահարների ժամանակ» («Առաջին օգնության տրամադրում»), «Ֆաբրիկաների եւ հանրային շենքերի հրդեհային պաշտպանություն»։
  • Կուրսերի մասնակիցները պարտավոր են ներկա լինել Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բոլոր գործնական պարապմունքներին, այդ թվում՝ մասնակցել դպրոցին կից պրոֆեսիոնալ հրշեջների աշխատանքին։
  • Տեսական եւ գործնական պարապմունքների պլանը մշակում է Հոգաբարձուների խորհուրդը եւ հաստատում Սանկտ Պետերբուրգի քաղաքային Դուման։

Մասնակիցները

  • Կուրսերին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, որոնք ավարտել են 1872 թվականի մայիսի 31-ի կանոնադրությամբ հաստատված որեւէ քաղաքային ուսումնարան, հանձնել են ֆիզիկական պատրաստության համապատասխան քննություններ, չունեն ֆիզիկական խնդիրներ, որոնք կարող են խանգարել հրդեհային գործով զբաղվելուն։
  • Մասնակիցների ընդունելությունն սկսվում է տարեսկզբին՝ Հոգաբարձուների խորհրդին ուղղված դիմումի հիման վրա։ Դիմումին կցվում են ուսումնարանը համապատասխան քննությամբ ավարտելու վկայական, բժշկական հետազոտության եզրակացություն, տեղեկանքներ բնակության վայրի եւ զինակոչային բաժնում գրանցված լինելու մասին։ Մասնակիցների ընդունելությունն իրականացնում է Հոգաբարձուների խորհուրդը։
  • Կուրսերի մասնակիցները բաժանվում են երկու խմբի՝ թոշակառուներ եւ երթեւեկներ։ Թոշակառուները, բացի անվճար ուսուցումից, ստանում են նաեւ բնակարան եւ բոլոր ծախսերի ֆինանսավորում։ Երթեւեկներն ունեն միայն անվճար կրթության իրավունք։ Մասնակիցները պետք է լինեն 40 հոգի, որոնք հավասար բաժանվում են երկու կուրսի։ Թոշակառուների թիվը որոշում է քաղաքային Դուման՝ կախված եղած միջոցներից։
  • Որոշակի վարձի դիմաց կուրսերին կարող են մասնակցել նաեւ ազատ ունկնդիրներ։ Վարձի չափը որոշում է Հոգաբարձուների խորհուրդը եւ հաստատում Դուման։
  • Երկամյա կուրսերի ավարտից հետո մասնակիցները ստանում են հրդեհային տեխնիկի վկայական։ Վկայականները ստորագրում են Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու խորհրդի անդամները եւ կնքում հրշեջ-տեխնիկների դպրոցի հատուկ կնիքով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Շարունակելի

Հ.Գ. Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում պատկերված է հրշեջ տեխնիկների կուրսի դասախոսությունը: Կարդացեք նաեւ՝

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային պաշտպանության պատմությունից