Գլխավոր ՀՀ ՆԳՆ Մշակվում է արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը

Մշակվում է արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը

2681
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անհատական կազմը:

Խմբի ղեկավարն է ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը: Անդամները. ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյան, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյան, ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խաչատրյան, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի տեղակալ Արամ Ջավադյան, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյան, ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տնօրենի տեղակալ Լեւոն Ազիզյան, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյան, Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյան, «Հատուկ Լեռնափրկարար ծառայության» տնօրեն Հակոբ Ասատրյան, ԱԻՆ իրավական ապահովման եւ միջազգային պայմանագրերի վարչության պետի տեղակալ Արմեն Ասատրյան, ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ  Մարգարիտա Խաչատրյան:

Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը պատրաստ կլինի մարտի վերջին: