Գլխավոր Միջոցառումներ Ապագա մագիստրոսները մասնակցել են միջազգային գիտաժողովի

Ապագա մագիստրոսները մասնակցել են միջազգային գիտաժողովի

3229
Տարածել

Հոկտեմբերի 15-17-ը Երեւանի պետական համալսարանում անցկացվել է «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի հատուկ նստաշրջան՝ նվիրված հետպատերազմյան հոգեբանական աջակցության հիմնախնդիրներին: Գիտական հավաքին մասնակցել են նաեւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մագիստրոսի կրթական ծրագրի «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողներ Աղավնի Մարգարյանը, Սոնա Ջանոյանը, Քրիստինե Չիլինգարյանը եւ Անժելիկա Դավինյանը։ Նրանք ներկայացրել են «Փրկարարների հոգեբանական պատրաստվածության կարեւորությունը եւ սոցիալ-հոգեբանական աջակցությունը պատերազմի ժամանակ» թեմայով զեկույց։

Առավել մանրամասն՝ այստեղ