Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 26 խորհրդատվություն, 28 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

26 խորհրդատվություն, 28 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

193
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 1-8-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 26 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 35 մարդ` 12 ծառայող, 17 ընտանիքի անդամ, 6 կենսաթոշակառու։ 28-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 5 երթ: