Գլխավոր Ուսուցողական նյութեր Առաջին օգնության ուսումնական փաթեթն արդեն մշակված է

Առաջին օգնության ուսումնական փաթեթն արդեն մշակված է

1272
Տարածել

Այս տարվա փետրվարին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամում ստեղծված  «Առաջին օգնություն» թեմատիկ խմբի նպատակն է արտակարգ իրավիճակների, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների մասնագետների օգնությամբ մշակել հստակ չափանիշներ՝ նվազագույն պահանջներ, որոնք ապահովելուց հետո միայն կազմակերպությունը իրավունք կունենան առաջին օգնության դասընթաց անցակացնել՝ սկսած դասավանդող-հրահանգիչների որակներից մինչեւ գույքային ապահովվածություն:

Թեմատիկ խումբ աշխատում է արդեն 7 ամիս: ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով, խումբն ասշխատում է երկու ենթախմբով: Առաջինը ուսումնական փաթեթի մշակում՝ չափանիշներ եւ այլն, երկրորդ՝ իրավական դաշտի ուսումնասիրություն, հնարավոր օրենսդրական փոփոխությունների մշակում:

Առաջին օգնության ուսումնական փաթեթն արդեն մշակված է, ներկայացվելու է կարծիքների, մասնագետների եւ ամենաուշը տարեվերջին պատրաստ կլինի, ըստ տարիքային, սոցիալական եւ այլ խմբերի:

Իսկ իրավական դաշտն ուսումնասիրվել է: Այս տարվա մարտից շրջանառվում է «Առողջապահության մասին» նոր օրենք ընդունելու համար մշակված հայեցակարգը: Նոր օրենքում տեղ կգնեն նաեւ առաջին օգնության մասին դրույթներ. ինչ է առաջին օգնությունը, երբ է տրամադրվում, ով կարող է առաջին օգնություն տրամադրել:

Օրինակ կան երկրներ, որտեղ սխալ օգնություն ցույց տվողը պատասխանատվություն է կրում: Բայց եթե տուժածի ստացած վնասվածքը կյանքի հետ համատեղելի չէր, նրա մահվան դեպքում առաջին օգնություն տրամադրողը մեղավոր չէ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ