Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վարորդին գտել են տան տանիքում

Վարորդին գտել են տան տանիքում

789
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 350 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 140 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Քարվանսարայ» կոչվող հանդամաս տանող ավտոճանապարհի մոտ՝ 30 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասում՝ 16 հա, Կաթնաղբյուր գյուղի դաշտերում՝ 25 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանա­պարհի մոտակայքում՝ 8 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի արոտավայրերում՝ 15 հա, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ 7 հա, Լոռու մարզի հրաձգարանի մոտակայքում՝ 17 հա, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում՝ 40 հա եւ այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Դավիթաշեն վարչական շրջանի եւ Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 2 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սեւան քաղաքի մատույցներում՝ կայանած է առանց համարանիշի ավտոմեքենա, վարորդը բացակայում է և չի պատասխանում հեռախոսազանգին։ Փրկարարները, ոստիկաններն ու Վարսեր գյուղի բնակիչները ահազանգ ստանալուց երկու ժամ անց վարորդին գտել են Վարսեր գյուղի տներից մեկի տանիքում՝ ոչ սթափ վիճակում: