Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 484 միավոր զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 484 միավոր զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

188
Տարածել

Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 683 ահազանգ, որոնցից 624-ը՝ ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին 6, տեխնածին 14 եւ սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ:

Հրդեհի 6 դեպք է արձանագրվել չոր խոտածածկ տարածքներում։ Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Արցախում շոգ եղանակի պատճառով հրդեհավտանգ է, իրականացվում է շուրջօրյա ուժեղացված ծառայություն։

Փրկարարները բացել են 5 դուռ եւ 2 վերելակ, 2 քաղաքացի տեղափոխվել է բուժկենտրոն։ Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, գրանցվել է այլ բնույթի եւս 4 կանչ։

Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Սողունները տեղափոխվել են անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման աշխատանք։ Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ եւ գնդիկաբեկորային 5 ավիառումբ:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները հանրապետության տարբեր շրջաններում կազմակերպված ճամբարներում իրականացրել են շուրջoրյա հերթապահություն եւ ապահովել ճամբարականների անվտանգությունը։