Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

103
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 1-7-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. դեկտեմբերի 2-ին Հայաստան-Իրան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում՝ 3 բալ, Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

Դեկտեմբերի 7-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Դեկտեմբերի 4-ին Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմուտքում՝ Սամոայի Ապիա քաղաքից 227 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»