Գլխավոր Միջոցառումներ Վերացվում են քաղպաշտպանության ոլորտի թերությունները

Վերացվում են քաղպաշտպանության ոլորտի թերությունները

744
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մասնագետների ուժերով պետական կառույցներում, այդ թվում մարզերում քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրությունները սկսվել են Սյունիքի մարզից:

Ուսումնասիրվել են ՀՀ Սյունիքի մարզ Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան համայնքները, «Կապանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները:

ՔՊ վարչության մասնագետները մեթոդական և գործնական օգնություն են ցուցաբերել մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներում: