Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բաց վերքեր. Ծակած վնասվածքներ

Բաց վերքեր. Ծակած վնասվածքներ

1691
Տարածել

Ծակած վերքերը սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, ասեղը, ապակու կտորները կամ կենդանու ճանկերը: Դրանք կետային, խոր, փոքր մակերես ունեցող վերքերն են: Արտաքինից վերքի բացվածքը փոքր է, արտաքին արյունահոսությունը հաճախ աննշան է, ոչ ուժեղ: Այս վերքերը շատ վտանգավոր են, քանի որ մեծ է վարակման և ներքին օրգանների վնասման ռիսկը:

Եթե վերքը խոր չէ` երբ արյունահոսությունն աննշան է կամ հեշտ է դադարեցվում, վերքը լվացեք օճառով և մաքուր ջրով: Օգտագործեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ քսուքներ: Խուսափեք սպիրտային հիմքով նյութերը, օրինակ՝ յոդը, օղին, օծանելիքն անմիջապես վերքին քսելուց: Դրանցով մշակեք միայն վերքի շրջակա մաշկը: Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ մանրէազերծ (ստերիլ) վիրակապով:

Իսկ եթե ծակածը խորն է՝ մի փորձեք ինքնուրույն մշակել: Վերքի վրա անձեռոցիկ տեղադրեք, վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը: Ձեռք մի տվեք արդեն տեղադրած վիրակապին կամ անձեռոցիկին: Եթե այն ներծծվում է արյունով, վրայից տեղադրեք նորը և վիրակապեք: Իսկ եթե արյունահոսություը չի դադարում և կրկնվում է, մի հապաղեք` զանգահարեք արագ արձագանքման ծառայություններ:

ՀԻՇԵՔ,

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: