Գլխավոր Միջոցառումներ Մարզերի քաղպաշտպանության վիճակի ուսումնասիրությունները սկսվում են

Մարզերի քաղպաշտպանության վիճակի ուսումնասիրությունները սկսվում են

1461
Տարածել

Տեղեկացրել ենք,որ ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մինչև 2019 թվականի ավարտը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում է իրականացնելու մարզային և համայնքային 35 կազմակերպությունում: 2017-ին գնահատվեց բոլոր մարզերի քաղաքացիական պաշտպանության վիճակը: Գնահատումից հետո աշխատանքային խումբը ակտ է կազմում, որում, բացի վիճակը ներկայացնելուց, նաև առկա թերությունները և բացերը վերացնելու՝  քաղպաշտպանության համակարգը բարելավելու հստակ առաջարկներ են լինում. արդիականացնել ազդարարման համակարգը, ձեռք բերել այս կամ այն գույքը և այլն:

Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ ուշադրությունից դուրս չի մնում ոչ մի կազմակերպություն: Օրինակ, Արմավիրի մարզի համալիր գնահատման մեջ ներառվել է Մեծամորի ատոմակայանը, Շիրակի մարզում ՝ «Գյումրի գարեջուր» ընկերությունը, Սյունիքում ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ այլն:

Այս տարի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքային խումբը նորից այցելելու է մարզեր՝ տեսնելու, թե ով ուր է հասել թերությունների վերացման հարցում: Առաջին այցի ժամկետն արդեն որոշված է՝ փետրվարի 20-23-ը խումբը կլինի Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան համայնքներում: