Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2609
Տարածել

2019 թվականի Մարտի 13-19-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ Մարտի 14-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 16 երկրաշարժ՝

Մարտի 13-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 35 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 54 կմ հյուսիս-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ, 19 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Մարանդ քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 16-ին Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 16 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 17-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 66 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, Զաքաթալա քաղաքից 11 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ, Դաշկեստան քաղաքից 17 կմ հարավ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 46 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, 3 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ  Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Մարտի 15-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բոլիվիայում` Կոչաբամբա քաղաքից 60 կմ դեպի հարավ-արեւելք, իսկ մարտի 20-ին` 6,2 մագնիտուդով Վանուատուի Լյունգավիլ քաղաքից 56 կմ դեպի արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում տարածաշրջանից դուրս տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ, որի հետեւանքով կան տուժածներ: Մարտի 20-ին 5,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արեւելք։ Այն զգացվել է Թուրքիայի Մուգլա, Ուշակ, Իզմիր, Մանիսա, Այդին եւ Բուրդուր նահանգներում: Երկրաշարժին հաջորդել է 150 հետցնցում: Ստորգետնյա ցնցման հետեւանքով տուժել է 3 մարդ, վնասվել են մոտ 50 հին բնակելի տուն եւ շինություն:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»