Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 6 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

6 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3203
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը ստացել է 16 զանգ, որից 6-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ։

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. մեկը՝ ինքնասպանության փորձի, երկուսը՝ սեռական խնդիրներով ահազանգողների, հինգը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ ռազմական դրության վերաբերյալ։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։