Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ուսումնավարժանքներ՝ Արցախում

Ուսումնավարժանքներ՝ Արցախում

2232
Տարածել

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ՝ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի եւ հրշեջ-փրկարարների մասնակցությամբ անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում, կատարելագործել ունեցած հնարավորությունները, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի եւ միջոցների ղեկավարման ունակությունների ամրապնդմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը եւ այլն։

Ըստ սցենարի՝ հրդեհի վայրում փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ մարտական բացազատում, հետախուզություն, հրդեհի հայտնաբերում, իրավիճակի գնահատում, տարհանում, փրկարարական աշխատանք եւ հրդեհաշիջում, ահազանգում, ուժերի եւ միջոցների ներգրավվում եւ այլն:
Ուսումնավարժության միջոցով ի հայտ եկած թերությունները կքննարկվեն, դրանց շտկման ուղղությամբ աշխատանքներ կարվեն

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների ուսումնավարժությունները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ՝ մայիսի 14-ը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը