Գլխավոր ՀՀ ՆԳՆ 87 խորհրդատվություն, 22 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

87 խորհրդատվություն, 22 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

3181
Տարածել

Սեպտեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 87 քաղաքացու։

Բուժկանխարգելման բաժին է դիմել 32 հոգի՝ 16 ծառայող, ընտանիքի 12 անդամ, 4 կենսաթոշակառու։ 22-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման։

Վարչության շտապօգնության մեքենան կատարել է 5 ելք: Սեպտեմբեերի 27-ից հոկտեմբերի 1-ը Բարձր տեխնոլոգիաների նախարարության 12 աշխատակից վարչության ուսումնական կենտրոնում անցել է առաջին օգնության 30-ժամյա դասընթաց։

Սեպտեմբերի 24-28-ը բուժանձնակազմը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը: