Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1985
Տարածել

2021 թվականի փետրվարի 24-ից մարտի 3-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ

· Փետրվարի 24-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 40 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 26-ին Իրանում՝ Ահար քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Մարտի 1-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 9 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Մարտի 3-ին 6,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Լարիսա քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել է բազմաթիվ հետցնցումներ, որից 3-ն ունեցել են 5 եւ ավելի մագնիտուդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»