Գլխավոր ՀՀ ՆԳՆ 222 խորհրդատվություն, օգնություն մարզին. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

222 խորհրդատվություն, օգնություն մարզին. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2394
Տարածել

Հոկտեմբերի 16-22-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 222 քաղաքացու:

Հոկտեմբերի 14-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 32 աշխատակցի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 25 մարդ՝ 15 ծառայող, 8 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 13-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքների վերացմանը մասնակցում են նաեւ ԱԻՆ բժիշկները: Վարչության աշխատակիցների խումբը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի գլխավորությամբ մարզերց մեկում է: