Գլխավոր ՀՀ ՆԳՆ 48 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

48 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2239
Տարածել

Օգոստոսի 14-21-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել  48 քաղաքացու:

Մեկ մեքենա Երեւանում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման  վերաբերյալ:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները թեստավորել են 16 փրկարար ծառայողի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում  բուժկանխարգելման բաժին է դիմել 33 քաղաքացի՝ 8 ծառայող, ծառայողների 12 ընտանիքի անդամ, 13 կենսաթոշակառու։ Ստացիոնար բուժման է ուղեգրվել 27-ը։

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիա գործուղվող երկու փրկարար անցել է բուժզննում։