Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ ուսանողները Երեւանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում

ՃԿՊԱ ուսանողները Երեւանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում

680
Տարածել

Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների արտադրական պրակտիկայի շրջանակում, փետրվարի 27-ին ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները այցելեցին ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Երեւանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ։

Հերթափոխի պետ, փ/ծ մայոր Վարազդատ Ղազարյանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին ջոկատի տարածքով, ծանոթացան փրկարարական տեխնիկային, գույք-սարքավորումներին, անհատական պաշտպանության միջոցներին, կապի ու հանգստի սենյակներին։ Հատկապես ուշադրության արժանացան անվանական դաշտային պայուսակները, որոնք ջոկատը ստեղծել է իր ուժերով։

Առավել մանրամասն՝ այստեղ: