Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 4 երկրաշարժ

235
Տարածել

2023 թվականի հունվարի 12-18-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 4 երկրաշարժ։

  • Հունվարի 13-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 7 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 14-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 7 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 18-ին Հայաստանում՝ Սեւան քաղաքից 10 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

  • Հունվարի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Քաջարան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 14-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք՝ 6 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 18-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ եւ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք՝ 8 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում՝ 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Հունվարի 15-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի Պեմատանգսիանտար քաղաքից 159 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայի Կուսիմոտո քաղաքից 598 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,3 մագնիտուդ: Հունվարի 18-ին 6,0 եւ 7,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Ինդոնեզիայի համապատասխանաբար Գորոնտալո նահանգի Գորոնտալո քաղաքից 59 կմ դեպի հարավ-արեւելք եւ Հյուսիսային Մալուկու նահանգի Տերնատե քաղաքից 216 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»