Գլխավոր Վերլուծություն «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն մեկնարկային բուժսպասարկման փաթեթ» դասընթացները կշարունակվեն

«Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն մեկնարկային բուժսպասարկման փաթեթ» դասընթացները կշարունակվեն

3780
Տարածել

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համագործակցության շրջանակում 2017 թվականից ամեն տարի կազմակերպվում են «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն մեկնարկային բուժսպասարկման փաթեթ (MISP)» թեմայով վերարպարտրաստման դասընթացներ՝ հրշեջ-փրկարարների եւ բուժաշխատողների համար:

Այս տարի պլանավորված է իրականացնել ութ դասընթաց՝ Վայոց ձորի Վայք, Ջերմուկ, Արագածոտնի Աշտարակ, Ապարան, Թալին համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատների 100 աշխատակցի եւ Արագածոտնի մարզի 75 բուժաշխատողի համար:

MISP-ը առաջնահերթ համալիր միջոցառումների շարք է, որոնք ձեռնարկվում են արտակարգ իրավիճակներում՝ ապահովելու նորածինների, կերակրող մայրերի, հղի կանանց եւ աղջիկների անվտանգությունը, իջեցնելու նրանց մահացության եւ հիվանդացության մակարդակը:

Ընթացիկ տարվա դասընթացները սկսվել են հուլիսի 12-ից։ 2017-2020 թվականներին հինգ մարզում՝ Սյունիք, Արմավիր, Տավուշ, Շիրակ, Վայոց ձոր, վերապատրաստվել է 502 հրշեջ-փրկարար եւ 511 բուժաշխատող։ Այս դասընթացների մասին առավել մանրամասն՝

Տավուշ

Սյունիք

Շիրակ

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԱՌՆԱՊ» հիմնադրամի ծրագրի ղեկավարի օգնական

Լուսանկարները՝ Վայքում կայացած դասընթացից