Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են Երեւանի փրկարարները. Էլեկտրամոբիլներ եւ արեւային էլեկտրակայաններ

Վերապատրաստվում են Երեւանի փրկարարները. Էլեկտրամոբիլներ եւ արեւային էլեկտրակայաններ

526
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, փետրվարի 5-7-ն անցկացվում է «Էլեկտրամոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» եւ «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարներ եւ խմբի պետեր: Մարզերի փրկարարների համար այս թեմայով վերապատրաստում էր կազմակերպվել հունվարին:

Եռօրյա դասընթացի առաջին երկու օրը տեսական դասախոսություններ են, վերջին օրը՝ գործնական աշխատանք՝ «Տեսլա Էներջի» ընկերության արհեստանոցներում:

Առավել մանրամասն՝ այստեղ: