Գլխավոր Նորություններ Սկսվել են մարզային վերջին վերապատրաստումները

Սկսվել են մարզային վերջին վերապատրաստումները

583
Տարածել

Հայաստանում սկսվել է Եվրոպական միության աջակցությամբ այս տարեսկզբին մեկնարկած քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային (ՔԿՄՃ) գերազանցությունների կենտրոնների 44-րդ ծրագրի եզրափակիչ փուլը: Ծրագիրն իրականացվում է 9 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Սերբիա, Չեռնոգորիա, Խորվաթիա, Բոսնիա-Հերցոգովինա: Նպատակն է ձևավորել քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր, որոնք աշխատելու են սահմանային անցակետերում:

Փետրվարին, մարտին, մայիսին վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեցին Երևանում, Թբիլիսիում, Կիևում, որոնց մասնակցեց 81 մարդ, ամեն երկրից՝ 9 հոգի: Հայաստանի ներկայացուցիչներից 6-ն արտակարգ իրավիճակների նախարարությունից են: Հետո երկրներն անհրաժեշտ գույք ստացան: Հայաստանը՝ 230 հազար եվրոյի անհատական պաշտպանության միջոցներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային ազդակների հայտնաբերման սարքեր և այլն: Սրան զուգահեռ Եվրոպայում վերապատրաստված մեր մասնագետները վերապատրաստման դասընթացներ անցկացրեցին Շիրակի և Լոռու փրկարարների համար, երկրներն անցկացրեցին ազգային և համատեղ դաշտային ու շտաբային վարժանքներ: Հայ-վրացական համատեղ վարժանքն անցած շաբաթ էր: Հիմա Եվրոպայում վերապատրաստված մեր մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Տավուշի և Սյունիքի փրկարարների համար: Դասընթացները կավարտվեն նոյեմբերի երրորդ տասնօրյակում: Արդյունքների մասին՝ դրանից հետո: Քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային (ՔԿՄՃ) գերազանցությունների կենտրոնների 44-րդ ծրագրով նախատեսված է ոչ միայն արձագանքման ուժերի ստեղծում, այլ նաև կարողությունների զարգացում: Այլ խոսքով` ծրագիրը շարունակական է, ու ազգային, համատեղ վարժանքները, վերապատրաստման դասընթացները չեն բացառվում: