Գլխավոր Սպիտակ-30 Ցավն ու արարումը

Ցավն ու արարումը

559
Տարածել

Սպիտակի երկրաշարժը 29 հազար մարդու կյանք խլեց, հարյուր հազարավորներ մնացին անօթեւան։ Ամեն ընտանիք կորուստ տեսավ։ Փլատակներում կյանքի ու մահվան կռիվն անվերջանալ էր թվում։

Այդ տարիներին Հայկական ԽՍՀ Պետշինի փոխնախագահ, հետագայում՝ աղետի գոտում փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների ղեկավարներից Վլադիմիր Մարգարյանը վերհիշում է՝ ինչպես հրահանգ եկավ փայտամշակման գործարանում անհապաղ 5000 դագաղ պատրաստել։ Հուղարկավորության արարողություններին առավելագույնը յոթ հոգանոց թափոր էր մասնակցում։ Մահացածներին թաղում էին ընդհանուր գերեզմանում։ Վավերագրողների հուշագրություններում սարսափելի դրվագներ կարելի է գտնել։ Դրանից մեկը մորը կորցրած զինվորի մասին է, որը, նկատելով հանգուցյալների զարդեղենը գողացող կնոջը, մուրճի հարվածով սպանում է նրան։

Դեկտեմբերի 7-ին համատարած սգի ու քաոսի մեջ ծննդատան խարխլված պատերի հետեւում ծնված նորածինների ճիչը, կարծես, ցավի դեմ ըմբոստություն լիներ, ապրեցնող լույս, իսկ նոր օջախ գտած որբը՝ համամարդկային սիրո խոսք․«Մայրս տուն եկավ 5-6 տարեկան անծանոթ աղջնակի ձեռքը բռնած: Նստեցրեց վառարանի մոտ ու ասաց, որ նա մեզ համար քույրիկ կլինի։ Այնպես հանգիստ հաշտվեցինք այդ մտքի հետ, կարծես վաղուց գիտեինք դրա մասին եւ ընդամենը սպասում էինք, որ տուն գար»:

Երկրաշարժը խլեց կյանքեր, բայց չկարողացավ խլել ամենակարեւորը՝ ապրելու, արարելու ու սերունդ տալու հայի կամքը։