Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ ուսանողի մարզական նոր նվաճումը

ՃԿՊԱ ուսանողի մարզական նոր նվաճումը

785
Տարածել

Հոկտեմբերի 21-ին եւ 22-ին Աբու Դաբի քաղաքում անցկացվել է ջիու-ջիթսու ըմբշամարտի AJP tour շարքի հերթական փուլը, որին 120 կգ քաշային կարգում մասնակցել է նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Էրիկ Գոռ Համզոյանը: Այս քաշային կարգում ներկայացված էր 6 երկիր: Էրիկ Գոռը մենամարտել է Քուվեյթի եւ Իրանի ներկայացուցիչների հետ, երկուսին էլ հաղթել եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Ջիու-ջիթսու մարտարվեստում առավելապես ցավային եւ խեղդող հնարքներ են: Էրիկ Գոռը իր մրցակիցներին հաղթել է խեղդելով:

Առավել մանրամասն՝ այստեղ: