Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

670
Տարածել

2023 թվականի հոկտեմբերի 19-25-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

 

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

 

  • Հոկտեմբերի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 32 կմ հյուսիս՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 23-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի եւ Ագարակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 23-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 46 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 25-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 10 կմ արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ: Հոկտեմբերի 23-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզեխմբի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»